Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ՀՀ. ԱՆ. Կարևորվեց գործընթացների կանոնակարգումը

ՀՀ. ԱՆ. Կարևորվեց գործընթացների կանոնակարգումը

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունեց Միացյալ հայկական հիմնադրամի նախագահ Հարութ Սասունյանին:Հանդիպման ընթացքում քննարկվեցին մարդասիրական օգնության ճանապարհով Հայաստան բժշկական սարքավորումներ ներկրելու գործընթացի կանոնակարգմանը վերաբերող հարցեր։

 

Նախարարն առաջարկեց, որպեսզի օգտագործված սարքավորմները հումանիտար ճանապարհով Հայաստան ուղարկվեն տեխնիկական վիճակի ամբողջական նկարագրով և   ենթասարքավորումների առկայությամբ` դրանց անխափան գործարկումն ապահովելու նպատակով։    

 

Երկուստեք պատրաստակամություն հայտնվեց առաջիկայում համագործակցել զարգացման հստակ ծրագրերով։ Ընդգծվեց այն գաղափարը, որ հումանիտար ճանապարհով ներկրվող  սարքավորումները պետք է նպաստեն տրամադրվող բժշկական օգնության որակի ապահովմանը:

 

Քննարկվեցին նաև Հայաստանի մասնագետների կրթական ծրագրերում արտասահմանում գործող հայազգի հանրաճանաչ բժիշկների հետ համագործակցությունն ընդլայնելու,  տարբեր երկրներից ժամանող բժիշկների մասնագիտական գործունեությունը կանոնակերգելու և այլ հարցեր։

Սկզբնաղբյուր. ՀՀ Առողջապահության նախարարություն
Լուսանկարը. moh.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ